«Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը հայտնել է առաջիկա մրցաշրջանից իր ակնկալիքների մասին:
«Յուրաքանչյուր մրցաշրջանի մեկնարկից առաջ հուսով եմ լինում, որ այն ավելի լավ կանցկացնեմ, քան նախորդը: Իսկ դրա համար պետք ջանասիրաբար մարզվել և ջանք չխնայել խաղերի ժամանակ: Միայն այդ կերպ կարելի է առաջընթաց գրանցել: Առաջիկա մրցաշրջանում պետք է ավելի լավ ելույթ ունենանք: Բոլորս ցանկանում ենք հանդես գալ Չեմպիոնների լիգայում»,- Sky Sports-ը մեջբերում է Բեյլի խոսքը:
Անգլիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Բեյլը 33 հանդիպում է անցկացրել, 21 գոլ հեղինակել և գոլային չորս փոխանցում կատարել:






































