Կայակով զբոսնելու սիրահարը ստիպված է եղել երեք օր անցկացնել ավստրալական Քլինսլենդ նահանգի կենտրոնական մասում գտնվող Թաունշենդ կղզում այն բանից հետո, երբ այդ տարածքում ապրող կոկորդիլոսը որոշել է հետևել նրան, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սողունը ատամներով բռնել է կայակի կողքից, և թիավարողին մեծ ջանքեր է պահանջվել նրանից ազատվելու հանար: Ինչպես հետո փրկարարներին ասել է մարզիկը՝ նա կարողացել է ազատվել կոկորդիլոսից, քանի որ «սկսել է թիավարել այնպես, ինչպես երբեք չէր թիավարել»:
Նա անցել է 3 կմ և հայտնվել Թաուշենդում: Սակայն եղանակային փոխված պայմանները և տեղատվությունը հնարավորություն չեն տվել նրան հեռանալ կղզուց: Շաբաթ օրը առավոտյան նրա ուտելիքը վերջացել է, սակայն նա ազդանշանային հրթիռով կարողացել է գրավել փրկարարների ուշադրությունը, որոնք էլ նրան ուղղաթիռով տարել են կղզուց:









































