Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խոսե Կալյեխոնը առաջիկա մրցաշրջանում հանդես կգա «Նապոլի»-ում: Այսօր` հուլիսի 9-ին ֆուտբոլիստը կմեկնի Նեապոլ, որտեղ 4 տարի ժամկետով պայմանագիր կստորագրի ակումբի հետ: Տրանսֆերային գործարքի արժեքը շուրջ 10 մլն եվրո կկազմի:
Հիշեցնենք, որ Կալյեխոնին «Ռեալ» էր հրավիրել թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
«Արքայական ակումբ»-ի կազմում հանդես եկած առաջին տարվա ընթացքում ֆուտբոլիստը մասնակցել է 36 հանդիպումների և 13 գոլ հեղինակել, իսկ երկրորդ տարվա ընթացքում` 41 հանդիպումներում Կալյեխոնը 7 գոլ է խփել:







































