«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտնել է առաջիկա մրցաշրջանի իր ծրագրերի մասին:
«Նախորդ մրցաշրջանում ամեն ինչ այնպես չընթացավ, ինչպես հարկն էր: Սակայն վերջնամասը մենք հիանալի անցկացրինք: Այդ պատճառով էլ նոր մրցաշրջանին նախապատրաստվելու ընթացքում հոգեբանական խնդիրներ չունենք:
Նախատեսում ենք գերազանց ելույթ ունենալ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում և նվաճել Իտալիայի գավաթը»,- Football Italia-ն մեջբերում է Գալիանիի խոսքը:
Նախորդ մրցաշրջանում «ռոսսոներիներ»-ը զբաղեցրել են երրորդ հորիզոնականը` զիջելով «Յուվենթուս»-ին 15 միավորով:








































