Չինաստանում գարեջրի փառատոնի շրջանակներում եզակի համաշխարհային ռեկորդ է սահմանվել: Մեկ րոպե սինխրոն պարել են 1007 ռոբոտներ: Այդ ձեռքբերումը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, հայտնում է politeka.net-ը:
Բոլոր ռոբոտները ղեկավարվել են մարդու կողմից ընդամենը մեկ բջջային հեռախոսի օգնությամբ:
Բացի այդ, մի քանի ռոբոտ չեն կարողացել սինխրոն պարել և որակազրկվել են: Որոշ ռոբոտներ էլ ընկել են պարի ժամանակ, իսկ մի քանիսը պարզապես չեն կարողացել պարել: Սակայն ռոբոտների մեծ մասը հաջողությամբ կատարել է առաջադրանքը:
https://youtu.be/3otrUaWcLYU








































