Դոնեցկի «Շախտյոր»-ը հայտնել է, որ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային գործարքի դիմաց վճարված գումարը 27.5 մլն եվրո է կազմել:
«Դոնեցկի «Շախտյոր»-ն ու Դորտմունդի «Բորուսիա»-ն համաձայնության են հասել Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության բոլոր մանրամասների շուրջ: Մեր ակումբը շնորհակալություն է հայտնում Հենրիխին` «Շախտյոր»-ում անցկացրած ժամանակաշրջանի համար և հաջողություն մաղթում նրան»,- նշված է Դոնեցկի ակումբի պաշտոնական կայքում:
Ընդհանուր առմամբ Մխիթարյանը 106 հանդիպում է անցկացրել «Շախտյոր»-ի կազմում և 46 գոլ հեղինակել:








































