Der Tagesspiegel-ի փոխանցմամբ՝ գնալով աճում է Թուրքիայի այն քաղաքացիների թիվը, որոնք միջնորդում են Գերմանիայի տարածքում ապաստան ստանալու համար:
Այդ մասին են վկայում Ներգաղթի ու փախստականների հարցերով դաշնային գործակալության (BAMF) տվյալները, որոնց համաձայն՝ հունվար-հունիս ամիսներին Գերմանիայում ապաստան փնտրող թուրքերի թիվը կազմել է 1719 մարդ:
BAMF-ը, սակայն, չի հայտնել, թե իրավիճակի զարգացման վրա ինչպես է ազդում հուլիսի կեսին Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձը:
Ընդգծվում է, որ Գերմանիայում ապաստան փնտրողների մեծ մասը քրդաբնակ շրջանների ներկայացուցիչներ են: 1719 մարդուց 1510-ը ծագումով քուրդ են:
Չնայած որ Թուրքիայի հարավ-արևելքում լարված իրավիճակ է՝ Գերմանիայում ապաստան ստանալու նրանց հնարավորությունները մեծ չեն: Այս տարվա առաջին կիսամյակում Թուրքիայի քրդերի միայն 5.2 տոկոսն է ստացել Գերմանիայում ապաստան ստանալու դրական պատասխան:









































