Microsoft կորպորացիան 2013-ի սեպտեմբերի 30-ին կփակի առցանց հեռուստատեսության ծառայությունը (MSN-TV): Այդ մասին հայտարարությունը հայտնվել է ծառայության կայքում՝ փոխանցում է lenta.ru-ն:
Ընկերությունն իր որոշումը բացատրում է նրանով, որ վերջին տարիներին հայտնվել են համացանց դուրս գալու շատ նոր միջոցներ:
MSN-TV-ն հատուկ հեռուստասարք է, որը թույլ է տալիս միանալ համացանցին՝ որպես մոնիտոր օգտագործելով հեռուստացույցը: MSN TV-ի օգտատերերը կարող են բացել կայքեր և կարդալ էլեկտրոնային փոստի նամակները: Սարքը նրանք կարող են պահել իրենց կամ հանձնել, իսկ նրանց անձնական տվյալները կմնան Outlook փոստային ծառայությունում և SkyDrive «ամպային» ծառայությունում:
MSN TV-ի օգտատերերը կստանան կես տարով ՝մինչ 2013-ի վերջ MSN Dial-Up-ի միջոցով համացանցային անվճար հասանելիություն:









































