Եգիպտոսի դատախազությունը սիրիական ընդդիմության ավելի քան 200 ակտիվիստների ձերբակալության հրաման է արձակել, որոնք մեղադրվում են անկարգություններ հրահրելու մեջ, հաղորդում է «Ալ-Մասրի Ալ-Յոում»-ը:
Նրանք բոլորը կապեր ունեն «Մուսուլման եղբայրների» հետ։ Ակտիվիստներին վարձել են Կահիրեի հրապարակներում, Ալեքսանդրիայում և այլ քաղաքներում նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի դեմ բողոքող ցուցարարների վրա հարձակում գործելու համար։
Պարբերականը նշում է, որ Սիրիական ազգային խորհրդի և ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի կողմնակիցները մի շարք դեպքերում զենք են կիրառել խաղաղ ցուցարարների դեմ:
Ինչպես պարզել է հետաքննությունը Կահիրեում նրանք սպանել են ութ մարդու:








































