Տոկիոյում կիրակի օրը հարյուրավոր մայրեր հակամիջուկային հանրահավաք են անցկացրել: Հանրահավաքը տեղի է ունեցել մեկ օր առաջ՝ մինչ ճապոնական էլեկտրաէներգետիկ ընկերությունները կդիմեն վարչապետին՝ 5 ատոմակայանները վերագործարկելու թույլտվության խնդրանքով: Այս մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը:
Մոտ 500 կին հավաքվել է վարչապետի նստավայրի առջև: Նրանց թվում են նաև Ֆուկուսիմայի բնակիչներ և կանայք, ովքեր ապրում են ժամանակավոր կացարաններում՝ 2 տարի առաջ այդ պրեֆեկտուրայում տեղի ունեցած ԱԷԿ-ի վթարից հետո:
Ակցիայի մասնակից 5 երեխաների մայրը ասել է, որ ինքը չի ուզում տեսնել ևս մեկ ատոմային վթար՝ այնպիսին, ինչպիսին տեղի է ունեցել Ֆուկուսիմայում:








































