Ամերիկյան Brikk ընկերությունը, որը մասնագիտացած է սարքի դեկորավորման վրա, հայտարարել է iPhone 7 նոր մոդելի նախնական պատվերների ընդունման մեկնարկի մասին՝ հայտնում է Luxurylaunches պորտալը։
Հեռախոսի կորպուսը նախատեսվում է պատրաստվել վարդագույն, դեղին ոսկուց կամ պլատինից։ Սարքը կարելի է զարդարել նաև ընդհանուր մինչև 60 կարատանոց ադամանդներով։ Հեռախոսը կարժենա 1.3 մլն դոլար։
Apple-ը նոր սմարթֆոնը կներկայացնի 2016-ի աշնանը, սակայն սարքի նկարներն արդեն հայտնվել են համացանցում։










































