Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Թուրքիան հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո շարունակելու է իր պլանավորած ուղին:
«Անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվելու պետական կառավարման համակարգի ժողովրդավարացման ուղղությամբ՝ հասնելու համար առավելագույն թափանցիկության:
Մենք հավատարիմ ենք երեք հիմնական սկզբունքների՝ կոմպետենտություն, պրոֆեսիոնալիզմ ու ազգի հավատ: Թուրքիայի պետական կառավարումը բաց է լինելու յուրաքանչյուր բնակչի համար՝ հաշվի առնելով այս որակները»,- նշել է նա:
Քուրթուլմուշը հայտարարել է, որ օգոստոսի 7-ին Ստամբուլում կազմակերպվելու է ժողովրդավարությանը նվիրված հանրահավաք, որին մասնակցելու կոչ է արել երկրի բոլոր քաղաքացիներին. «Օգոստոսի 7-ին Ստամբուլի հանրահավաքը կդառնա ողջ Թուրքիայի ակցիան»:









































