«Ռեդ Բուլ»-ի գերմանացի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը Գերմանիայի Գրան Պրիի հաղթող է դարձել:
Երկրորդ տեղը զբաղեցրել է «Լոտուս»-ի ավտոարշավորդ Կիմի Ռայկոնենը, ով վերջին շրջաններում գերազանցել է իր թիմակցին, երրորդ հորիզոնականը զբաղեցրած Ռոման Գրոժանին:
Չորրորդ ցուցանիշը գրանցել է Ֆերնանդո Ալոնսոն` «Ֆերարի»-ից: Լավագույնների հնգյակը եզրափակել է «Մերսեդես»-ի ավտորաշավորդ Լուիս Հեմիլթոնը:







































