Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը մտահոգություն է հայտնել Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած զարգացումների առնչությամբ: «Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ՝ Վալստրյոմը հայտարարել է, որ Եվրամիությունն ու Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է արձագանքեն Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին:
«Առնվազն ԵՄ տեսանկյունից պետք է դատապարտվեն Թուրքիայի զարգացումները և ավելացվի ճնշումն այդ երկրի նկատմամբ»,- ասել է Վալստրյոմը` կատարվածը լուրջ, մտահոգիչ և անընդունելի անվանելով:
Շվեդիայի արտգործնախարարը նշել է, որ այս պահին Թուրքիան սխալ ուղղությամբ է շարժվում: Նա նաև հավելել է, որ իրենք շարունակելու են հետևել երկրում տեղի ունեցող զարգացումներին:








































