Ղազախստանում առաջարկել են՝ «նազարբաևագիտություն» կոչվող ուսումնական կուրս մշակել: Նման առաջարկությամբ հանդես է եկել տնտեսագիտական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Նուրալի Ուտկելբաևը:
Նա նշել է, որ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի աշխատանքները՝ զեկույցներ, հղումներ ժողովրդին, հոդվածներ և գրքեր, ներկայումս մոտ 100 հատոր են կազմում: Իսկ դրանց ուսումնասիրությունը համակարգային բնույթ չի կրում:
Ուտկելբաևն արդեն կազմել է դասընթացի թեմատիկան և դիմել կրթության և գիտության նախարարություն: Այնտեղ իբր թե աջակցել են այս նախաձեռնությանը: Սակայն, համաձայն գերատեսչության կայքում տեղադրված մեկնաբանությունների, նման առարկա ուսուցման գործընթացի մեջ ներկայումս չի ներառվում:







































