Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Համահայկական պահանջատիրությունը ունի գերակա երեք ուղղություն

«Ինչպիսի՞ն է փոխհատուցում ստացող սուբյեկտների շրջանակը: Այն պետք է ընդգրկի ցեղասպանության զոհերի ժառանգների՞ն, Հայ առաքելական եկեղեցու՞ն, Հայաստանի Հանրապետությանը՞, թե՞ բոլորին միասին: Իմ խորին համոզմամբ, ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները և այլն: Բայց այդ բոլոր պահանջները պետք է ունենան անթերի իրավական հիմնավորումներ»:

Այս խոսքերը պատկանում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին: Գլխավոր դատախազը Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատարների շարքին դասվող անձնավորություն է և իր հայտարարությունները, որքան Էլ «իր խոր համոզումը» լինեն, չեն կարող միայն իրեն պատկանած լինել։

Գլխավոր դատախազի հայտարարության այս, գուցե աննախադեպ բաժինը ամփոփվում է հետևյալ կետերում.

Համահայկական պահանջատիրությունը ունի գերակա երեք ուղղություն: Առաջինը անշուշտ ցեղասպանության զոհերի ժառանգորդների ստանալիք նյութական փոխհատուցումը, երկրորդը` եկեղեցիների, վանքերի, եկեղեցապատկան հողերի ու կալվածքների պահանջը, իսկ երրորդը` տարածքների խնդիրը:

Պարզ է ուղերձը. առաջին ուղղության վերաբերյալ եղել են անհատական, որոշակի առումով հավաքական (ապահովագրական ընկերությունների դեմ հարուցված) դատեր: Խնդիրը, սակայն, միջազգային ընտանիքի կողմից Ցեղասպանության ճանաչմամբ ամրագրվող նյութական փոխհատուցումների մասին է առավելաբար այստեղ: Երկու վեհափառներն արդեն եկեղեցիների հարցով պահանջատիրական հայտարարությամբ ճշտորոշել են իրենց պահանջատիրական ուղղությունը: Հիմնականը այս դեպքում, այն է, որ առաջին անգամ է, որ նման շեշտադրմամբ է բարձրաձայնվում տարածքային կամ հողային պահանջատիրությունը: Բառերը հստակ են. փոխհատուցում ստացող «սուբյեկտների ճշտման» առաջադրանքն է, որ արծարծում է պետական այրը: Տարածքայինի դեպքում Հայաստանի Հանրապետությունն է, որ պիտի ստանա Ցեղասպանությամբ իր կորցրած տարածքները:

Այստեղ այդ տարածքների ճշտման և սահմանագծման խնդիրների մեջ այս հանգրվանին մտնելը այնքան կարևոր չի թվում, որքան ըստ միջազգային օրենքի պահանջող կամ հատուցում ստացող սուբյեկտի հանգամանքի ճշտումը: և, եթե զոհերի ժառանգորդների համար փոխհատուցում բառակապակցությունը տեղին է, ապա խնդրահարույց կարող է լինել տարածքայինի դեպքում փոխհատուցումը: Առնվազն հատուցում բառեզրը պետք է օգտագործել, եթե ոչ վերականգնումը: Պարզ այն տրամաբանությամբ, որ զոհի իրաւաժառանգորդը կարող է նյութական փոխհատուցում ստանալ, բայց Հայաստանի Հանրապետությունը տարածքային փոխհատուցում չի կարող ստանալ, եթե Ցեղասպանությամբ կորսված տարածքների փոխարեն այլ տարածքներ ստանալու մասին չէ խոսքը:

Էականը ուրիշ բան է սակայն: Կարևորը այն է, որ այլևս Հայաստանի պաշտոնական անձնավորություններից և պաշտոնական առիթներից լսում ենք տարածքային պահանջատիրության, կորսված իրավունքների հատուցման առաջադրանքներ, որոնք մի քայլ անդին են ընդհանուր բանաձևերից` պատմական բոլոր իրավունքների վերականգնումը կամ Ցեղասպանության հետևանքներու վերացումը:

Չի բացառվում, որ տարածաշրջանային քաղաքական պայմանները, Թուրքիայի պարզած ներքին իրավիճակը կամ ռուս-թուրք հարաբերությունների ելևէջները իրենց ազդեցությունը ունեցած լինեն նման բարձրաձայնումների վրա: Կամ ընդհանուր առմամբ շարժիչ գործոնի դեր կատարած լինեն: Կարևորը ուղենիշերի հետզհետե հստակացումն է Երևանի կողմից:

Գլխավոր դատախազը նաև այս բոլորը պայմանավորում էր պահանջատիրության անթերի իրավական հիմնավորումներով, որ ուրիշ բան չէ, եթե ոչ հատուցման իրավական թղթածրարի պատրաստության հրամայականը:

Սփյուռքի նախարարության կողմից իրավաբանների մասնագիտական համաժողովի ողջունելի ձեռնարկումը թվում է, որ գերակա այս ուղղությունների ծառայեցնելու համար է: Բոլոր նախադրյալները հուշում են, որ Երևանը պահանջատիրության համահայկականացման առաջին քայլերն է առնում։ և պատճառ չունենք չենթադրելու, որ փոխհատուցման պահանջների և տարածքային պահանջատիրության իրավականացման անհրաժեշտությունը միայն գլխավոր դատախազի խոր համոզումը չէ: Այլև ամբողջ պետությանը:

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում