NASA-ն պատմել է այլմոլորակայինների հետ շփման խնդիրների մասին: Գործակալության աշխատակցիները հայտարարել են, որ այժմ պատրաստում են միանգամից մի քանի մեթոդներ այլմոլորակային բանական էակների հետ կապ հաստատելու համար, հայտնում է Rosbalt.ru-ն:
Գիտնականները մշակում են գործիք, որը ընդունակ կլինի վերլուծել այլմոլորակայինների գործողությունները և թարգմանել նրանց խոսքերը և շարժումները` մարդկանց համար դրանք դարձնելով հասկանալի:
NASA-ն համարում է, որ այլմոլորակայինները, ինչպես և մարդիկ, կարող են շփվել միմյանց հետ ձայների օգնությամբ, սակայն նրանց լսողական օրգանները կարող են ընկալել միանգամայն տարբեր դիապազոններ:









































