Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ հուլիսի 15-ին Ստամբուլի Բողազիչի կամրջի վրա լինչի դատաստանի ենթարկված հետևակային Քուրթուլուշ Քայայի հայր Սաթըլմըշ Քայան հայտարարել է, որ հայց է ներկայացնելու հրամանատարներին ու որդուն Լինչի դատաստանի ենթարկողների դեմ։
Սաթըլմըշ Քայան հայտարարել է, որ հրամանատարն իր որդուն հայտնել է, որ զորավարժություններ են սկսվել, և արդյունքում նա Լինչի դատաստանի է ենթարկվել հայրենիքին ծառայելիս։ Նա պատմել է, որ զորացրման համար իր որդուն մնացել էր 12 օր և որ նա հուղարկավորվել է հեղաշրջման փորձից երկու օր անց։
Սաթըլմըշ Քայան խոստացել է պայքարել նրա համար, որ մեղավորները պատժվեն. «Իմ որդին ոչինչ չի իմացել հեղաշրջման մասին։ Նա կապ չի ունեցել որևէ «ջեմաաթի» (գյուլենականներ) հետ։ Ես տղայիս հանձնեցի պետությանը, սակայն ստացա նրա դիակը»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բողազիչիի կամուրջը վերանվանվել է հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի զոհերի օր։











































