Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագայի մամլո քարտուղարի տեղակալ Էրիկ Շուլցը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոտելը մասնակից չէ ոչ վաղ անցյակում Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձին։
Շուլցն այդպես է մեկնաբանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսքերն այն մասին, որ Վոտելը մասնակցել է ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպմանը։
Ի պատասխան՝ Շուլցը հայտարարել է, որ դա կատարելապես կեղծիք է. «Դրա համար չկա կատարելապես որևէ հաստատում։ Եվ մեր նախագահը, երբ նա այդ մասին հայտարարեց, ընդգծեց, որ չի եղել ամերիկյան որևէ մասնակցություն, չի եղել նաև նախապես որևէ իրազեկվածություն։
Հակառակի մասին մտածելը անհիմն ու վտանգավոր են։ Դրանք նաև ռիսկային են, քանի որ վտանգի տակ են դնում Թուրքիայում ամերիկացի զինծառայողների կյանքը»։
Խոսելով ԱՄՆ-ի կողմից իսլամական ընդդիմադիր Ֆեթհուլլահ Գյուլենին արտահանձնելու մասին՝ Շուլցն ընդգծել է, որ տվյալ հարցը դիտարկվում է սահմանված կարգով, և որ ոչ մի նորություն չունի այդ հաշվով։









































