Հանրահայտ BBC պարբերականի փոխանցմամբ` Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա»:
Դոնեցկյան ակումբը կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց կստանա 21.5 մլն ֆունտ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ավելի վաղ այս տեղեկատվությունը հաստատել էր նաև գերմանական Kicker պարբերականը:
«Բորուսիա»-ն Մխիթարյանի տրանսֆերի համար պայքարում առավելության է հասել «Լիվերպուլ»-ի նկատմամբ: Լիվերպուլյան ակումբի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը մեծ հույսեր էր կապում Մխիթարյանի հետ, բայց 24-ամյա ֆուտբոլիստը նախապատվությունը տվեց գերմանական ակումբին:
Հիշեցնենք, որ Guardian-ն ավելի վաղ տեղեկատվություն էր տարածել, որ Մխիթարյանի պայմանագիրը կգործի 3 տարի, որի ժամկետը հնարավոր է երկարաձգել ևս 1 տարով:






































