Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

«Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ՌԴ-ն պետք է արձագանքի»

Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Московские новости, RIA-Novosti գործակալությանը և Россия в глобальной политике ամսագրին, որոնք դիմել են նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների ղեկավարներին՝ այդ երկրի փլուզման 20-ամյակի կապակցությամբ:

Լրագրողների հարցին, թե Վլադիմիր Պուտինը ԽՍՀՄ փլուզումը 20-րդ դարի մեծագույն աշխարհաքաղաքական աղետ է համարել, իսկ ի՞նչ կարծիքի է ինքը, Սերժ Սարգսյան պատասխանել է. «Ես համաձայն եմ, որ շատերի համար Խորհրդային միության փլուզումը ողբերգություն էր, քանի որ նրանք կորցրին իրենց բնականոն կյանքի ռիթմը, թվացյալ բարեկեցությունը, ստիպված էին փոխել կենսակերպը: Մեծ ջանքերի անհրաժեշտություն առաջացավ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: ԽՍՀՄ փլուզման հետ այն հակամարտություններն ու խնդիրները, որ արդեն գոյություն ունեին, վերածվեցին ռազմական գործողությունների, պարզ ասած` պատերազմի: Մյուս կողմից` շատ ժողովուրդներ երազում էին անկախության մասին: Ստանալով այն` մարդիկ կարողացան իրականություն դարձնել երազանքը, որը դարեր շարունակ սերունդները տանում էին իրենց հետ»:

«Անկախ Հայաստանն ընդամենը 20 տարեկան է, Հայաստանի ողջ պատմության տեսակետից դա մի կաթիլ է ծովի մեջ: Հայաստանը կորցրել էր իր անկախությունը մի քանի դար առաջ, իսկ Առաջին հանրապետության 2.5 տարին պատմության լոկ մի ակնթարթ էր: Խորհդրային Հայաստանը, իհարկե, կարևոր փուլ է հայ ժողովրդի պատմության մեջ, մի փուլ, երբ ձևավորվել և համակարգվել է ժողովրդի ինստիտուցիոնալ հիշողությունը: Հենց դա թույլ տվեց մեզ դիմակայել»,- ասել է Սարգսյանը:

Սարգսյանը նաև կարծիք է հայտնել, որ Հայաստանը խորհդրային ժամանակներում բուռն զարգացում է ապրել: Լրագորղի հարցին, թե արդյո՞ք Հայաստանը արտոնյալ դրության մեջ է եղել, Սերժ Սարգսյանը բացասկան պատասխան է տվել. «Արդյո՞ք դա այդպես է: Ես չեմ կարծում, թե Հայաստանն այդպիսի դիրքում էր: Հայ ժողովուրդը բավական աշխատասիրություն, նպատակաուղղվածություն է ունեցել: Անկեղծ ասած` երբեք չեմ լսել նման ձևակերպում»,- ասել է նա:

Որպես խորհրդային ժամանակաշրջանի բացասական երևույթներ՝ Սարգսյանը նշել է Թուրքիայի հետ հարաբերություններում ԽՍՀՄ-ի կողմից հայ ժողովրդի շահերի անտեսումը, ինչպես նաև 1920-ականների Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի` Ադրբեջանին հանձնելու որոշումը: Սա բուռն դժգոհություն էր առաջացրել, ինչն էլ Գորբաչովի ժամանակաշրջանում առավել առարկայական դարձավ:

Սերժ Սարգսյանը հայտնել է, որ 1990 թվից 1991-ին անցնելիս էր ինքը հասկացել, որ ԽՍՀՄ վերջն արդեն մոտ է, երբ իմացել է, որ զինված ուժերը հանվում են տարածաշրջանից, և մենք մեր խնդիրների հետ դեմ հանդիման միայնակ ենք մնում:

Խոսելով Ղարաբաղի խնդրի մասին՝ Ս. Սարգսյանը վերահաստատել է ՀՀ ունեցած դիրքորոշումը: Նա շեշտել է, որ խնդիրը կարող է լուծվել միայն փոխզիջումների շնորհիվ, ինչն էլ վերջին տարիներին իրենք փնտրում են` ավելացնելով, որ կա «կարմիր գիծ»` դա Լեռնային Ղարաբաղի կողմից սեփական ճակատագրի որոշումն է: Սերժ Սարգսյանը նորից հիշատակել է այն երեք սկզբունքները, որոնց հիման վրա պետք է լուծվի խնդիրը, և որոնք առաջարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:

Նա շեշտել է, որ ադրբեջանցիների այն դիրքորոշումը, թե Լեռնային Ղարաբաղը կարող է ինքնորոշվել միայն Ադրբեջանի տարածքի շրջանակներում, միջազգային իրավունքի աղճատված ըմբռնում է: «Այդ պատճառով, քանի դեռ Ադրբեջանը չի հասկանա այդ սկզբունքի իմաստը, շատ դժվար կլինի գնալ խնդրի կարգավորման: Ղարաբաղն իր անկախությունը նվաճել է արյունալի և դաժան պատերազմում, դժվարագույն պայմաններում, և միամտություն է կարծել, թե ղարաբաղցիները կարող են հրաժարվել նրանից, ինչի հասել են»,- ավելացրել է նա:

Հարցին, թե այս դեպքում դժվար է առաջընթաց արձանագրել, քանի որ կողմերը տարբեր դիրքորոշում ունեն այս առանցքային հարցի շուրջ, Սարգսյանը պատասխանել է. «Այս սկզբունքները` տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշում, թույլ են տվել Ադրբեջանին և Հայաստանին անկանխանալ: Ինչպե՞ս է մի դեպքում դա ընդունելի, իսկ մյուսում այլ կերպ է հասկացվում: Սա անտրամաբանական է: Տարածքային ամբողջականության սկզբունքը չի նշանակում սահմանների անքակտելիություն: Այլ կերպ աշխարհում չէին առաջանա նոր պետություններ, իսկ վերջին 20-30 տարվա մեջ աշխարհի քարտեզի վրա տասնյակ նոր պետություններ են առաջացել»:

Սարգսյանը նշել է, որ ղարաբաղյան հիմնահարցը տարբերվում է մյուս խնդիրներից (Աբխազիա, Հարավային Օսիա, Հարավային Սուդան և այլն), քանի որ նրանցից յուրաքանչյուրն ունի իր պատճառները, հետևանքները և զարգացման ընթացքը: «Որպես նախադեպ՝ իհարկե, նոր պետությունների ձևավորումը դրական է ազդում Լեռնային Ղարաբաղի հարցի միջազգային ընկալումների վրա: Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, թե ճանաչո՞ւմ ենք մենք արդյոք Հարավային Սուդանի, Կոսովոյի, Աբխազիայի կամ Հարավային Օսիայի անկախությունը, այլ այն է, որ միջազգային հանրությունը զանազան կոմբիանացիաներով ճանաչում է, որ այս կամ այն պայմաններում անջատումը համարվում է ինքնորոշման իրավունքի օրինական ձևերից մեկը»,- ասել է նա:

Նա չի բացառել նաև, որ կա պատերազմի վտանգ, քանի որ Ադրբեջանի կողմից նման ծրագրեր առկա են: Այստեղ նա երկու տարբերակ է տեսնում. կամ Ադրբեջանն ամբողջությամբ գրավում է Լեռնային Ղարաբաղը, ինչը կարող է տեղի ունենալ միայն Ղարաբաղի ժողովրդի բնաջնջման դեպքում, կամ Ադրբեջանը կկորցնի նոր տարածքներ: Սակայն այս բոլոր սցենարներն ապագա չունեն,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նա նաև չի բացառել, որ Հայաստանը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և դա՝ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում:

Խոսելով ներքաղաքական իրադրությունից՝ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ, ունենալով բազմաթիվ խնդիրներ` պատերազմ, շրջափակում, երկրաշարժ, էներգետիկ խնդիրներ, երկրում հնարավոր է եղել ապահովել կայունություն. «Ղեկավարները միշտ գայթակղություն են ունենում քննադատելու իրենց նախորդներին: Ինչպես ասում են` «ամեն մեկն իրեն լավ ստրատեգ է համարում` մարտը կողքից դիտարկելով»: Ես գլխավորել եմ այս երկիրը 2008 թվից և հենց առաջին օրվանից խուսափում էի նման մոտեցումից: Քննադատել նախորդներին՝ նշանակում է պատասխանատվությունը սեփական ուսերից ուրիշինի վրա դնել: Դա սխալ է: Ես շնորհակալ եմ և՛ իմ նախորդներին, և՛ բոլոր այն մարդկանց, որոնք ինչ-որ լավ բան են արել Հայաստանի համար»:

Սերժ Սարգսյանը վերահաստատել է իր դիրքորոշումը Սփյուքի հետ հարցում, խոսել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններից. «Իհարկե, առանց Թուրքիայի հետ հաարբերութոյւնների կարգավորման մենք սովից չենք մահանա: Սակայն վերադառնամ նրան, ինչի մասին մենք արդեն խոսել ենք. մենք չենք կարծում, թե տնտեսական տեսակետը հինականն էր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար: Ինչպես ասում էր Նապոլեոնը՝ «Երկրի աշխարհագրությունը ձևավորում է նրա պատմությունը»: Աշխարհագրությունը դատավճիռ է, ճակատագիր»,- նշել է Սարգսյանը: Նա շեշտել է, որ մենք հարևաններ ենք և ստիպված ենք լինելու հաշտության մեջ ապրել կողք կողքի: Նա նաև դրական է գնահատել այն, որ չարդարացան կանխատեսումները, համաձայն որոնց, եթե Հայաստանը հաշտության գործընթաց սկսեր Թուրքիայի հետ, Ցեղասպանության ճանաչումը կանգ կառներ: «Ցեղասպանության փաստն անհերքելի է, և մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք, որպեսզի Թուրքիան վերջապես ճանաչի Ցեղասպանությունը: Սա պայքար է արդարության, անվտանգության համար: Ի վերջո` պայքար՝ թույլ չտալու համար նմանատիպ հանցագործություններ ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ նաև ողջ աշխարհում»: Իսկ Ցեղասպանության 100-ամյակի նախօրեին նա կարևոր է համարել դրա ճանաչումը Թուրքիայի կողմից, քանի որ, առանց ճանաչման, հաշտություն չի լինի: «Իրական հաշտությունը կարող է լինել միայն զղջման դեպքում»,- ավելացրել է նա:

Նա շատ բարձր է գնահատել Ռուսաստանի հետ հարաբերությունների ներկա մակարդակը. «Ես նույնիսկ չգիտեմ, թե երբ են մեր հարաբերություններն ավելի լավը եղել. հիմա՞, թե՞ խորհրդային ժամանակներում»: Խոսելով Հարավային Կովկասում Ռուսաստանի դերակատարության փոփոխության մասին՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ Ռուսաստանը առանցքային խաղացող է այստեղ: Նրանից շատ բան է կախված. «Սակայն, մյուս կողմից, մենք երբեք հույս չենք ունեցել, որ Ռուսաստանը կոշտ և միանշանակորեն պրոհայկական դիրքորոշում կունենա: Ի վերջո, Ռուսաստանը մեծ երկիր է, Ադրբեջանն էլ է նրա հարևանը, այդ պատճառով Ռուսաստանը չէր էլ կարող, ինչպես Թուրքիան էր Ադրբեջանի դեպքում, միանշանակորեն պաշտպանել հակամարտության կողմերից մեկին: Սակայն, մյուս կողմից, Ռուսաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում: Եվ ռազմական գործողությունների վերսկսման կամ մեր անվտանգությանը լուրջ սպառնալիքների դեպքում Ռուսաստանն ունի և՛ պարտավորություններ, և՛ հնարավորություններ արձագանքելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում