Միլանի «Ինտեր»-ը ակումբ է հրավիրել փորձառու երեք ֆուտբոլիստների` ազատ գործակալների կարգավիճակով: 33-ամյա Ուգո Կամպանյարոն ` «Նապոլի»-ից հետևեց իր մարզիչ Վալտեր Մացարիին: «Կյևո»-ի 29-ամյա նախկին պաշտպան Մարկո Անդրեոլին 4-ամյա պայմանագիր է ստորագրել:
Եվ, վերջապես, «Լացիո»-ի 29-ամյա դարպասապահ Խուան Պաբլո Կարիսոն նույնպես նախնական պայմանագիր է ստորագրել միլանյան գրանդի հետ դեռևս մարտին:
Հիշեցնենք` նախորդ մրցաշրջանում «Ինտեր»-ը չկարողացավ ձեռք բերել Եվրագավաթներում հանդես գալու իրավունք: Ակումբը կսևեռի ուշադրությունը բացառապես ազգային առաջնության վրա:




































