Դինոզավրերի անհետացման նոր վարկածը ժպիտ է առաջացնում՝ գրում է Էլենա Դուզին La Repubblica պարբերականում:
Դինոզավրերի ոչնչացման դետեկտիվում հայտնվել են նոր մեղադրյալներ: Դրանք ոչ հրաբուխներն են, ոչ էլ աստերոիդները: Խոսքը կասկած չառաջացնող և անմեղ արարածների՝ թիթեռների մասին է: Նոր տեսությունը ներառված է ԱՄՆ-ում նոր լույս տեսած Բրայան Սվիեկի գրքում:
Ենթադրվում է, որ դինոզավրերի անհետանալու պատճառը սովն էր: Թրթուրներն անհագորեն կերել են տերևները: Թիթեռները, ինչպես և դինոզավրերը, բուսակեր են:
Ենթադրվում է նաև, որ դինոզավրերի անհետացման պատճառը կարող էր լինել փոքր կաթնասունների կողմից դինոզավրերի ձվերն ուտելը:







































