Oasis բրիտանական ռոք-խմբի դիսկոգրաֆիան շուտով հասանելի կլինի Spotify երաժշտական ծառայությունում՝ հաղորդում է NME-ն:
«Դա միայն ժամանակի հարց է: Եթե դուք աշխատում եք երաժշտական արդյունաբերությունում, ստիպված եք հաշվի նստել երկրպագուների ցանկությունների հետ»,- հայտարարել է խմբի մենեջերներից մեկը՝ Ալեք Մաքինլին:
Ներկայում Oasis-ը մնում է այն քիչ խմբերից մեկը, որոնք անհասանելի են ռեսուրսի օգտատերերին: Այնուամենայնիվ, խմբի ղեկավարությունն արդեն բանակցություններ է վարում երաժշտական կայքի հետ խմբի երկու ալբոմների՝ Definitely Maybe-ի և (What’s The Story) Morning Glory?-ի հրապարակման համար:









































