Վրաստանը պատրաստ չէ ժնևյան քննարկումների շրջանակում Անդրկովկասում անվտանգության ու անկայունության հարցերով բոլոր կողմերի համար ընդունելի որոշում փնտրելուն: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ փոխանցում է RIA Novosti-ն:
«Դա առաջին հերթին վերաբերում է ուժի չկիրառման թեմային»,- բրիֆինգի ժամանակ հայտարարել է Լուկաշևիչը: Նա նշել է, որ հունիսին կայացած հանդիպման մասնակիցները նույնիսկ չեն կարողացել կարծիքների փոխանակում իրականացնել ժնևյան քննարկումների մասնակիցների հայտարարության նախագծի վերաբերյալ:
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել էր, որ Մոսկվան հիասթափված է հունիսի 26-ին ժնևյան քննարկումների արդյունքներից, քանի որ վրացական կողմը հրաժարվել է քննարկումներն ըստ էության շարունակել՝ հայտարարելով, որ սրահում ներկա են Աբխազիայի և Հարավային Օսիայի չափազանց շատ ներկայացուցիչներ, ինչը խախտում է ձևաչափը:









































