Իսպանական Marca պարբերականը հարցում է անցկացրել երկրպագուների շրջանում ` Մադրիդի «Ռեալ»-ի ցուցադրած խաղի և որոշ ֆուտբոլիստների վերաբերյալ նրանց կարծիքը պարզելու նպատակով:
Հարցման արդյուքնում պարզվել է, որ կենտրոնական կիսապաշտպանության գոտում երկրպագուները ցանկանում են տեսնել Խաբի Ալոնսոյին և Լուկա Մոդրիչին: Առջևում «արքայական ակումբ»-ի երկրպագուները ցանկանում են տեսնել Քրիշտիանու Ռոնալդուին, Մեսութ Օզիլին և թիմի նորեկ Իսկոյին:
Երկրպագուները ցանկանում են, որ «Ռեալ»-ը դիտարժան ֆուտբոլ ցուցադրի: Հիշեցնենք, որ թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հարձակվողական ֆուտբոլի կողմնակից է:






































