Ավստրալիացի նկարչուհի Ջոդի Ռոուզը զարմացրել է իր ընկերներին ու Սատանայի կամրջի մոտակայքում գտնվող փոքրիկ ֆրանսիական քաղաքի բնակիչներին, երբ ամուսնացել է 600-ամյա շինության հետ:
Վերջին 10 տարվա ընթացքում Ռոուզը ճանապարհորդել է ողջ ախարհով մեկ՝ կամուրջների տատանումների տեսագրման համար: Նա կառույցներին է ամրացնում հատուկ ձայնագրիչ սարքեր, իսկ հետո ձայնագրություններն օգտագործում է երաժշտության ստեղծման համար: Այնպես որ կամուրջների հետ Ջոդին գրեթե ինտիմ հարաբերություններ ունի:
«Երգող կամուրջներ» երաժշտական նախագծի շրջանակում կինն այցելել է 600-ամյա Սատանայի կամուրջ անվամբ կառույց և հասկացել, որ հենց նրա հետ է պատրաստ ամուսնանալ:








































