Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ նիստից առաջ խոստացել էր հանդիպել Բուզանդի, Արամի, Հանրապետության փողոցների բնակիչների հետ: Նա իր խոստումը կատարեց և նիստից հետո մոտեցավ բնակիչներին ու նրանցից տասին ներս հրավիրեց, որպեսզի լսի պահանջները:
Խաբված բնակիչները, սակայն, այնքան էին վրդովված, որ մեծ աղմուկ և իրարանցում առաջացավ։ Մարդիկ իրար բրթբրթելով փորձում էին առաջ անցնել, սակայն ոստիկանները նրանց թույլ չտվեցին:
Մանրամասները կարող եք դիտել մեր տեսանյութում:








































