Օհայո նահանգի Տոլեդո քաղաքում հրշեջները փոսից դուրս են բերել 60-ամյա կնոջը, որն այնտեղ էր ընկել Chevrolet Malibu մեքենայով:
Մոտ 5 մետր խորությամբ փոսի առաջացման պատճառը եղել է ջրատար խողովակի անսարքությունը ու գրունտի լվացումը: Փոսում հայտնված կինը հրշեջների օգնությամբ դուրս է եկել փոսից:
WTVG-TV-ի տվյալներով՝ նա վնասվածք չի ստացել, սակայն շոկային վիճակում տեղափոխվել է հոսպիտալ: Ներկայում փորձում են վերականգնել ճանապարհի վնասված հատվածը:









































