1in.am Sport-ը տեղեկացրել էր, որ 28-ամյա Վարդան Պետրոսյանը 3 կիլոգրամանոց մարզաքարով վարժությունը կրկնել էր 12.000 անգամ (տևել էր 4 ժամ, 5 րոպե) և իր անունը գրանցել «Դյուցազնագրքում»:
Այս անգամ Վարդանը նոր ռեկորդ է սահմանել: Նա 4-ական կիլոգրամ կշռող մարզաքարերով վարժությունը կատարել է 13.333 անգամ, ընդ որում՝ երկու ձեռքերով (տևել է մոտ 3 ժամ):
1in.am Sport-ի հետ զրույցում Վարդանը նշեց, որ պատրաստվում է գրոհել Գինեսի ռեկորդների գիրքը, որտեղ նման ցուցանիշ դեռևս չի հանդիպել:




































