Անգլիացի դերասան Օրլանդո Բլումը յուրօրինակ կերպով է հրաժեշտ տվել ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի «Հոբիթ» եռերգության երրորդ՝ «Հոբիթ. այնտեղ և վերադարձ կրկին» ֆիլմի իր դերին: Նա ֆիլմում մարմնավորում էր Լեգոլաս գեղարվեստական կերպարին:
Դերասանը վերջին նկարահանումից հետո, մինչ դիմահարդարումը մաքրելն այդ առիթով երգել է 2007 թվականին համացանցային հիթ դարձած They Are Taking The Hobbits To Isengard երգը:
Դեռ մեկ շաբաթ չանցած տեսանյութը YouTube-ում 2.2 մլն դիտում է ունեցել: Նոր ֆիլմի պրեմիերան սպասվում է 2014-ի դեկտեմբերին: Իսկ եռերգության երկրորդ մասը կթողարկվի այս տարվա դեկտեմբերի 13-ին:








































