ԳԱԼԱ-ի գրավոր հարցմանն արձագանքել է Կիպրոսում գործող «Transinc Global Services» ընկերությունը: Այն խոշոր մասնագիտացված բիզնես կազմակերպություն է:
Կառույցը զբաղվում է օֆշորային ընկերությունների գրանցմամբ՝ Կիպրոսում: «Transinc Global Services» -ի մասնագետներն օգնում են անհատներին հիմնել օֆշորային ընկերություններ:
Ընկերությանն ուղարկված հարցմամբ փորձել էինք պարզել, թե հնարավո՞ր է առանց անձի իմացության Կիպրոսում դառնալ օֆշորային ընկերության բաժնետեր:
Կա՞ն նման եղանակներ, թե՞ այնուամենայնիվ բացառված է, որ առանց քաղաքացու իմացության նման գործարքներ տեղի ունենան:
«Transinc Global Services»-ի գործադիր տնօրեն Շարրոն Ջորջիադուն ի պատասխան գրել է. «Ոչ, հնարավոր չէ: Նրանք կորպորատիվ ծառայություններ մատակարարողին պետք է ապահովեն պատշաճ տեղեկություններով, նախ պետք է ներկայացնեն նոտարով հաստատված անձնագրի կրկնօրինակը, բանկային մի շարք փաստաթղթեր: Հարկավոր է նաև կազմակերպության ներսում որոշ փաստաթղթեր լրացնել»:
Ամբողջական նյութը՝ ԳԱԼԱ-ում:









































