Monday, 29 04 2024
12:45
Բլինքենը սկսել է մերձավորարևելյան հերթական ուղևորությունը՝ ժամանելով Սաուդյան Արաբիա
Կվերագործարկվի դեպի կենդանաբանական այգի անվճար ավտոբուսը
12:30
Կարաչայ-Չերքեզիայում ոստիկանների վրա հարձակման հետևանքով կա 2 զոհ, 4 վիրավոր
Գյումրի-Արմավիր ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու հնարավորություն է ստեղծվել». Ամիրբեկով
Երբ զանգում է Բլինքենը. կմնա՞ Ալիեւը «Ալմաթիի ռեժիմում»
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Բողոքի ցույցերի ժամանակ խուլիգանության 6 մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հանձնաժողովի քննարկումները
11:00
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը նպատակ ունի ազդել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա. քաոսային վիճակ է ստեղծում
Հրդեհ է բռնկվել տան տանիքում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բերքաբերի մոտ տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել

«Խորենացին»՝ նոր իրավիճակի առաջ

Թեև Հայաստանում ստեղծված ծանրագույն իրավիճակի աղբյուրը հուլիսի 17-ին զինված գրոհն էր Երևանի ՊՊԾ գնդի դեմ, այնուհանդերձ վերջին օրերին իրադարձությունների զարգացման կիզակետ է դարձել Խորենացու փողոցը, որտեղ հասարակությունը հավաքվում է, այսպես ասած, գունդը վերցրած զինված խմբի դեմ իշխանական շտուրմ թույլ չտալու համար: Սակայն այդ ընթացքում Խորենացու փողոցն ինքնին դարձավ շտուրմի ենթարկվող, պարզապես այս դեպքում խոսքը քաղաքական շտուրմի մասին է: Ավելին՝ ըստ էության կարող ենք ասել, որ վերջին երկու-երեք օրերին Խորենացու փողոցը դարձել է զինված ապստամբության այսպես ասած քաղաքական թևը, սակայն ոչ անմիջական, այլ զուգահեռ իմաստով:

Եթե գնդում՝ Խորենացու փողոցից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա, ծավալվեցին զինված գործողությունները՝ ներկայիս ծանր, բարդ, հակասական և միաժամանակ ողբերգական վտանգներով լեցուն իրավիճակի սկզբնաղբյուրը, ապա Խորենացու փողոցում ըստ էության արդեն առնվազն երկու օր եռում են քաղաքական կրքեր: Ընդ որում՝ դրանք, կարծեք թե, ինչ-որ իմաստով հակասության մեջ են ՊՊԾ գնդում գտնվողների պատկերացումների հետ: Համենայն դեպս, այդ պատկերացումները կրողները և նրանց համախոհները հուլիսի 21-ն դժգոհություն էին հայտնել Նիկոլ Փաշինյանից, որն ակտիվ քաղաքական դերակատարում էր ստանձնել հասարակության հետ աշխատանքում: Նիկոլը հեռացավ՝ ասելով, որ չի խանգարի, եթե չեն համապատասխանում մոտեցումները: Սակայն հուլիսի 22-ին նա անսպասելիորեն վերադարձավ Խորենացու փողոց և, ըստ էության, նախօրեի զարգացումները, Նիկոլ Փաշինյանի ելույթը այդ փողոցոմ, կարող ենք որակել որպես իրավիճակում ստատուս-քվոյի լոկալ, գուցե կարճաժամկետ, սակայն երևի թե էական փոփոխություն:

Սրան զուգահեռ, սակայն, առկա է նաև օրակարգային հարցերի փոփոխություն: Կամ ստատուս-քվոն փոխվում է նաև այս տեսքով: Հարցերի փոփոխության կամ հստակեցման տեսքով: Համենայն դեպս, Նիկոլ Փաշինյանը նախ հայտարարել է, որ սկսում է շարժում, որի կարգախոսը կամ խորհրդանիշը լինելու են վեր պարզած ձեռքերը՝ այն իմաստով, որ իրենք չունեն որևէ բանով զինվելու կարիք, որ իրենց ուժը իրենց միտքն է և նույնիսկ ոստիկանական բռնությանը չեն պատասխանելու բռնությամբ:

Սրանից զատ, Նիկոլ Փաշինյանն իր ելույթում քննադատել է Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքը, որ երեկ հնչել է Սերժ Սարգսյանի արձագանքին զուգահեռ: Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է նաև Ղարաբաղյան խնդրին՝ հայտարարելով, որ այստեղ փոխզիջումներն անթույլատրելի են, Լավրովի պլանը ուղղակի վտանգավոր է, և սա Հայաստանում թիվ մեկ քաղաքական հարցն է՝ Հայաստանը զերծ պահել դրանից:

Փաշինյանը սա հակադրել է Տեր-Պետրոսյանի ելույթին՝ այն ակնարկով, որ Տեր-Պետրոսյանն ըստ էության զինված աստամբության փորձը դիտարկել է որպես հենց այդ պլանով խնդրի կարգավորման գործընթացին խոչընդոտող իրադարձություն: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Տեր-Պետրոսյանն ուզում է օգնել Սերժ Սարգսյանին տարածք հանձնելու հարցում, որ դրա միջոցով պնդի նաև այդ մոտեցմամբ դեռևս 1997 թվականից հանդես գալու իր իրավացիությունը:

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը Խորենացու փողոց և ընդհանրապես հուլիսի 17-ից հետո ստեղծված իրավիճակ է բերել որոշակի քաղաքական հարցերի օրակարգ՝ այդ թվում նաև արձանագրելով զինված խմբի պահանջը՝ Սերժ Սարգսյանի հրաժարական: Սակայն Փաշինյանը ըստ էության առաջարկում է դրան հասնելու տրամագծորեն այլ մեթոդ, քան զինված խմբի տարբերակը:

Այսպիսով, իսկապես տեղի է ունենում իրավիճակի ստատուս-քվոյի որոշակի փոփոխություն: Արդյոք Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը կլինի՞ որևէ կոնտր քայլ: Ո՞վ կանի դա: Երեկ անջատվել են զինված խմբի հեռախոսները, նրանց կապը ցուցարարների կամ ԶԼՄ-ների հետ: Այսպիսով, Խորենացու փողոցն ու ՊՊԾ գունդը, ըստ էության, նաև կտրվում են և ինչ-որ իմաստով դառնում իրարից «անկախ»: Երկա՞ր ժամանակով, ընդմի՞շտ՝ շատ դժվար է ասել:

Մյուս կողմից, այս զարգացումը գուցե անխուսափելի էր, և այդ իրավիճակում Փաշինյանի նախաձեռնությունը միտված է Խորենացու փողոցը ինքնահոսի չթողնելու նպատակադրմամբ: Ի վերջո, նաև ակնհայտ է, որ քաղաքական ուժերի միջև ծավալվել է իրավիճակում սեփական տեղը և դերը գտնելու որոշակի մրցակցություն: Ըստ էության, այստեղ իրավիճակը հակասական է, եթե նկատի առնենք, որ մի քանի տասնյակ մարդ ուղղակի սեփական կյանքն է դրել վտանգի առաջ և քաղաքական մրցակցության ամենաաննշան բան անգամ անհարմար է դիտվում այդ ֆոնին:

Մյուս կողմից, սակայն, այդքան էլ հարմար չէ ըստ էության անգլուխ վիճակում հայտնված հասարակական պրոցեսը, և այս իմաստով քաղաքական ուժերը պետք է ներկայացնեն այդ պրոցեսը գլխավորելու հայտեր: Եվ ինչպե՞ս կկառուցեն հետո իրենց հարաբերությունները սկզբնաղբյուր հանդիսացող ապստամբների հետ, դա իհարկե արդեն այլ հարց է:

Գնահատողը պետք է լինի հասարակությունը, իսկ գնահատման չափանիշը, իհարկե, պետք է լինի թեկուզ սեփական շահի փնտրտուքով քաղաքական գործունեության համապատասխանությունն ու պատասխանատվությունը հանրային շահի հանդեպ և, իհարկե, առաջին հերթին ու անխոս՝ անձնազոհության գնացած անձանց կյանքերի հանդեպ:

 

Լուսանկարը` Նազիկ Արմենակյան-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում