Հնդկաստանի կառավարությունը զանգվածային ծրագիր է թողարկել, որը թույլ կտա սննդով ապահովել բնակչության 2/3-ին: Մոտ 800 մլն մարդ ամսական կստանա 5 կգ էժան հացահատիկ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Սա աշխարհում սոցիալական ապահովության ամենազանգվածային ծրագրերից մեկն է, որի համար պետությունը կծախսի 22 մլրդ դոլար:
Քննադատները հայտարարում են, որ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ծրագիրն իշխող կուսակցության քաղաքական քայլն է՝ ձայների մեծամասնությունը ստանալու համար: Այն, սակայն, կարող է բացասաբար ազդել Հնդկաստանի տնտեսության վրա:
Բարեփոխման ծրագրի կողմնակիցները կարծում են, որ այն կնպաստի աղքատության կրճատմանը:







































