Եգիպտոսում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել:
Հուլիսի 3-ին Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսին հեռացվել է իշխանությունից: Այս մասին հայտարարել է պաշտպանության և ռազմական արտադրության նախարար Աբդել Ֆաթթահ Սս-Սիսին: Reuters գործակալությունը հաղորդել է, որ Եգիպտոսի սահմանադրության գործունեությունը դադարեցվել է: Դրա վերանայման համար հատուկ հանձնաժողով կստեղծվի:
Սահմանադրական դատարանի ղեկավարը նշանակվել է Եգիպտոսի ժամանակավոր ղեկավար, ով պետք է ձևավորի տեխնիկական կառավարություն:
Մոտ ապագայում երկրում արտահերթ ընտրություններ կնշանակվեն:
Թահրիրի հրապարակում այս որոշումը մեծ ցնծությամբ է ընդունվել:









































