Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Կական, ով չէր ընդգրկվել Բրազիլիայի հավաքականի կազմում Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը մասնակցելու համար, հուսով է, որ կմասնակցի 2014 թվականի Մունդիալին:
«Դեռևս մեկ տարի կա մինչև աշխարհի առաջնության մեկնարկը: Ես հուսով եմ, որ կխաղամ 2014 թվականի Մունդիալի ժամանակ»,- UOL-ը մեջբերում է Կակայի խոսքը:
Բրազիլացին խոսել է նաև իր ապագայի մասին:
«Ես «Ռեալ»-ի ֆուտբոլիստ եմ: Պայմանագիրս ուժի մեջ է դեռևս երկու տարի: Գալիք շաբաթ վերադառնալու եմ ակումբ` մարզումներս վերսկսելու նպատակով: Կխոսեմ Անչելոտիի հետ, որպեսզի պարզեմ նրա մտքերը: Ապագաս կապում եմ «Ռեալ»-ի հետ»,- նշել է կիսապաշտպանը:








































