Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հաստատել է նախագահական ընտրություններից հետո հրաժարական տալու մտադրությունը՝ հաղորդում է Trend-ը:
«Ես չեմ հեռանում երկրից և պատրաստ եմ կատարել իմ բոլոր խոստումները: Ես պաշտոնից չեմ հեռանա այնքան ժամանակ, քանի դեռ չեմ պատասխանել գոյություն ունեցող հարցերին»,- ասել է նա:
Իվանիշվիլիի խոսքերով՝ իրեն դեռևս կարող են «համոզել, որպեսզի չհեռանա»:
«Հեռանալուց առաջ ես կմեկնաբանեմ իմ դիրքորոշումը և կփորձեմ հասարակությանը համոզել, որ իմ գնալն անհրաժեշտ է, սակայն տեսնենք»,- ասել է նա:










































