Հալեպում գրոհայինների կողմից իրականացված գնդակոծությունների զոհ է դարձել 30 մարդ, առնվազն 150 մարդ վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է Sputnik գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրներին։
Հաղորդվում է, որ 27 մարդ զոհվել է համալսարանական հանրակացարանների գնդակոծման հետևանքով, որոնք ներկայում զբաղեցված են Հալեպ նահանգի տարբեր շրջաններից և Իդլիբից հեռացած փախստականների կողմից, ևս 3 մարդ սպանվել է նռնականետներից Հալեպի շրջանի գնդակոծման հետևանքով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել է երկրում «լռության ռեժիմի» սահմանման մասին, որը կգործի 72 ժամ՝ հուլիսի 6-8-ը։









































