Ամերիկյան ոստիկանությունում փոփոխությունները տեղի են ունենում չափազանց դանդաղ՝ այն պատճառով, որ ԱՄՆ կոնգրեսը դժվարությամբ է առաջ տանում շատ օրինագծեր՝ Վարշավայում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
Լեհաստանի մայրաքաղաքում Օբաման ելույթ է ունեցել՝ կապված Լուիզիանայում և Մինեսոտայում ոստիկանների կողմից երկու աֆրոամերիկացիների սպանությունների հետ։ Նրանց հայտարարությունը հեռարձակել է Սպիտակ տան կայքը։
«Փոփոխությունները տեղի են ունենում չափազանց դանդաղ, և մենք կորցրել ենք խթանը վերջին մի քանի ամիսներին, մենք պետք է դրան շատ լուրջ վերաբերվենք»,- ասել է Օբաման։









































