Եվրոպայի Լիգայի գավաթի խաղարկության որակավորման փուլի պատասխան խաղում «Բանանց»-ն ուժերը չափեց «Օմոնիա»-ի հետ:
Հանդիպման 1-ին խաղակեսում դարպասի գրավում չարձանագրվեց: Հաշիվը 72-րդ րոպեին բացեց Ացամազ Բուրաևը: 93-րդ րոպեին Ռուշիասը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը, իսկ 109-րդ րոպեին նա դարձավ դուբլի հեղինակ:
Մեկական գոլ էլ իրենց ակտիվում գրանցեցին Դերբիշիրն ու Կլեյտոնը:
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է կիպրոսական ակումբի նվազագույն հաշվով տարած հաղթանակով:
«Օմոնիա»-«Բանանց»՝ 4:1
0:1 Բուրաև (72’), 1:1 Ռուշիաս (93’), 2:1 Ռուշիաս (109’), 3:1 Դերբիշիր (115’), 4:1 Կլեյտոն (120’+2’)










































