Ֆրանսիայում ավարտին է մոտենում ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը:
Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում տեղի է ունենում կիսաեզրափակիչ երկրորդ դիմակայությունը: Ուժերն են չափում Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականները:
Նիկոլա Ռիցոլիի՝ խաղասկիզբն ազդարարող սուլիչից անմիջապես հետո Ֆրանսիայի հավաքականը նետվեց առաջ: Դաշտի տերերը տիրում են նախաձեռնությանը, խելահեղ տեմպ են հաղորդել հանդիպմանը:
Դիդյե Դեշամի սաները լուրջ պրեսինգի են դիմում մրցակցի կիսադաշտում: Գերմանիայի հավաքականը խնդիրներ ունի պաշտպանությունից: 5-րդ րոպեին Անտուան Գրիզմանը, ստանալով գնդակը, հարվածեց դարպասին: Մանուել Նոյերը կատարեց առաջին սեյվն այս խաղում:







































