Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ Օլիվեր Կանը հայտարարել է, որ կցանկանար Գերմանիայի և Ֆրանսիայի հավաքականների դիմակայությունը տեսնել Եվրոպայի ընթացիկ առաջնության եզրափակիչում:
«Անկեղծ ասեմ, որ Գերմանիա- Ֆրանսիա մրցավեճը կցանկանայի տեսնել «Եվրո-2016»-ի եզրափակիչում: Հիանալի եզրափակիչ կլիներ: Բոլորս գիտենք, որ Գերմանիայի ընտրանին կարող է կանգնեցնել այնպիսի հզոր թիմերի, ինչպիսին է Իտալիայի հավաքականը:
Ֆրանսիայի թիմը, սակայն, դեռ պետք է ապացուցի, որ ուժեղ է»,- Sport-ը մեջբերում է Կանի խոսքերը:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականն արդեն «Եվրո-2016»-ի եզրափակչի ուղեգիր է նվաճել` առավելության հասնելով Ուելսի թիմի նկատմամբ:











































