Լոնդոնի «Չելսի»-ն հարձակվող ֆերնանդո Տորեսի իրավունքները և 50 մլն եվրո է առաջարկել «Նապոլի»-ին` Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդիսոն Կավանիի տրանսֆերի դիմաց: Սակայն իտալական ակումբը մերժել է առաջարկը: Այդ մասին հայտնում է The Independent-ը:
Հիշեցնենք`Կավանիի պայմանագրով նախատեսված հրաժարգինը 63 մլն եվրո է կազմում, և «Նապոլի»-ի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը հրաժարվում է վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը ավելի քիչ գումարի դիմաց: Ֆերնանդո Տորեսն իր հերթին այլևս անհրաժեշտ չէ լոնդոնյան ակումբին, և թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն փորձում է հրաժարվել նրա ծառայութուններից:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Կավանին համաձայնեցրել է պայմանագրի պայմանները «Չելսի»-ի հետ և տարեկան 8.5 մլն եվրո կվաստակի:






































