Լեհաստանում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մի քանի հազար զինծառայող կտեղակայեն: Այս մասին հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերևիչը, հայտնում է Լեհաստանի ռադիոն:
«Խոսքը զորքերի մասին է, որոնք կտեղակայվեն մեր սահմաններին՝ արևելյան թևում, և կկարողանան հետ մղել ագրեսորի պոտենցիալ հարձակումը»,- հայտնել է Մաչերևիչը:
Նրա խոսքով՝ «արևելյան և հյուսիսարևելյան թևում ամբողջ ռազմական ներուժի հրամանատարությունը նույնպես կտեղակայվի Լեհաստանում»:
Հուլիսի 8-9-ը Վարշավայում տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Դրա ընթացքում, ինչպես սպասվում է, որոշում կընդունվի Ռուսաստանի հետ սահմաններին Արևելյան Եվրոպայում զորակազմի ընդլայնման մասին:









































