Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Ախորժակն ուտելիս է բացվում

Արժույթի միջազգային հիմնադրամը հուլիսի 1-ին Հայաստանին է հատկացրել հերթական վարկային տրանշը՝ 84 միլիոն դոլար: Այս որոշումը հատկապես ուշագրավ է այն ֆոնին, որ կայացվում է նախագահականում Սերժ Սարգսյանի հայտնի խորհրդակցությունից հետո: ԱՄՀ տրանշը, ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանի գործողություններից գոհ լինելու Արևմուտքի նշանն է: Իսկ գոհ լինելու պատճառը երևի թե այն է, որ Սերժ Սարգսյանը երկար լռությունից հետո վերջապես սատարեց քննադատությունների խաչաձև կրակի տակ հայտնված վարչապետ Տիգրան Սարգսյանին, որը, կարելի է ասել, արևմտյան ֆորպոստն է Հայաստանի իշխանական համակարգում, գոնե այն փրփուրը, որից այս պահին կառչում է Արևմուտքը: Թեև դատելով այն սկանդալներից, որի մեջ հայտնվում է Տիգրան Սարգսյանը՝ շարունակելով հաստատուն կերպով մնալ վարչապետ, կարող ենք ասել, որ խոսքը այնքան էլ փրփուրի մասին չէ, և գործ ունենք առնվազն համեմատաբար ավելի կարծր երևույթի հետ:

Արևմուտքը Հայաստանին հատկացնելով հերթական վարկային տրանշը՝ ըստ էության գնահատել է վարչապետին Սերժ Սարգսյանի աջակցությունը, իսկ միգուցե նաև, այսպես ասած, հովիկաբրահամյանական թևի հանդեպ նրա խիստ դիրքորոշումը: Սակայն Հովիկ Աբրահամյանը նախօրեին բավականին ուրախ էր շփվել լրագրողների հետ, բարձր տրամադրությամբ: Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը նրան հանգստացրել է, թե նախատելու է՝ միայն Արևմուտքին ինչ-որ բան ցույց տալու համար, իսկ իրականում որևէ խնդիր Աբրահամյանի հետ չունի: Ահա և ԱԺ նախագահը վեր էր կացել ու հայտարարել, որ նախագահը ինչ որ ասում է՝ ճիշտ է ասում:

Սակայն Հայաստանի ակնկալիքն Արևմուտքից այդ 84 միլիոն դոլարը չէ՝ իհարկե: Հայաստանի կարիքների համեմատ այդ 84 միլիոնը կաթիլ է ծովում: Հայաստանին անհրաժեշտ է առնվազն մեկուկես-երկու միլիարդ դոլար, որը, սակայն, չի ստանում ոչ մի կերպ, քանի որ Արևմուտքը պարբերաբար հետաձգում է դոնորների հավաքը: Արևմուտքը գործում է իր իսկ հռչակած սխեմայի շրջանակում՝ նախ քայլեր, փոփոխություններ, հետո ֆինանսներ: Կոնկրետ օրինակով Սերժ Սարգսյանին ցույց տվեցին, որ իրենց խոսքի տերն են, և բավական է անել քայլեր, ու կստանաս ֆինանսները: Սերժ Սարգսյանի արածը փոքր քայլ էր, հետևաբար փոքր էր նաև հատկացումը: Շատ կարվի՝ կլինի շատ հատկացում՝ ակնարկում է Արևմուտքը:

Սա, իհարկե, ինչ-որ առումով նվաստացուցիչ իրավիճակ է, սակայն պետք է նկատել, որ այդպես խոսում են ոչ թե Հայաստանի, այլ Հայաստանի իշխանությունների հետ, որոնք իրենց հետ այլ կերպ խոսելու տեղ այլևս չեն թողել: Բայց այդ ամենի նստվածքը, իհարկե, մնում է Հայաստանի վրա:

Բոլոր դեպքերում պարզ է, որ հերթական անգամ իշխանություններին ցույց են տվել շաքարը, սակայն պահել են այն՝ պահանջելով ավելի լուրջ քայլեր: Իսկ քանի որ Հայաստանն այլ ֆինանսական օժանդակության հույս չունի, Սերժ Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, առաջիկայում ստիպված կլինի անել ավելի շատ կամ մեծ քայլեր՝ ավելի շատ ֆինանսական օգնություն ստանալու համար: Իսկ դա նշանակում է, որ իշխանական համակարգում առանձնապես բարձր տրամադրության հիմքեր պետք է որ չլինեն, որովհետև հայտնի չէ, թե ով և երբ կհայտնվի Սերժ Սարգսյանի թիրախում ավելի մեծ քայլի համար: Առավել ևս, որ 84 միլիոնով Արևմուտքն, ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանի ախորժակն է ընդամենը բացում:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում