Ֆիլիպինների իշխանությունները Մերձավոր Արևելքում գտնվող իրենց դիվանագիտական ներկայացուցչություններ կուղարկեն ավելի քան 10 դիվանագետ կանանց՝ դեսպանությունների տղամարդ աշխատակիցների հասցեին ուղղված մեղադրանքների հետաքննման ֆոնին: Նրանք կասկածվում են այնտեղ ժամանակավոր աշխատող ֆիլիպինցի կանանց մարմնավաճառության դրդելու մեջ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ֆիլիպինների աշխատանքի նախարար Նիկոն Ֆամերոնագի խոսքով՝ 13 ֆիլիպինցի կին դիվանագետներ Հորդանանում, Քուվեյթում, Սաուդյան Արաբիայում, ինչպես նաև Մալայզիայում Ֆիլիպինների դեսպանատներում կզբաղեցնեն աշխատանքի հարցերով խորհրդականների պաշտոնները:
Կին դիվանագետներին դեսպանատներն ուղարկելու մասին որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դեսպանատների կողմից հովանավորվող ապաստարաններում թաքնվում են արտերկրում աշխատող ավելի շատ կանայք, քան տղամարդիկ:









































