Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Իշխանության որդիները՝ ներիշխանական առաջնագծում

Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ-ում ներկայումս պատգամավոր հանդիսացող քրեաօլիգարխիայի կարկառուն դեմքերը փորձում են գտնել իրենց փոխարեն որդիներին կամ այլ ներկայացուցիչների պատգամավոր դարձնելու տարբերակներ: ՀՀԿ-ում «սերնդափոխության» այդ մղումը, իհարկե, լիովին հասկանալի է ներկայիս քաղաքական իրավիճակի և զարգացումների ֆոնին: Հայրերը չեն հոգնել և ոչ էլ ուզում են նվեր անել որդիներին: Հակառակը՝ հայրերը ըստ էության իրենց ձեռքով հարվածի կամ նշանառության տակ են դնում որդիներին: Սակայն նրանք կանգնած են այդ անհրաժեշտության առաջ:

Բանն այն է, որ շատ դժվար է լինելու ՀՀԿ-ին վերարտադրվել նույն դեմքերով: Դժվար է լինելու թե՛ ներքին, թե՛, ինչը գուցե առավել ազդեցիկ է՝ արտաքին առումով: Հայաստանի իշխանության առաջ վաղուց են դրվում անուններ, ցուցակներ, որոնց հեռացումն է Հայաստանին հետագա աջակցության շարունակության պայմանը:

Խոսքը արևմտյան աջակցության մասին է և ոչ միայն ֆինանսական աջակցության մասին: Հայաստանը ներկայումս ունի ոչ միայն Արևմուտքի ֆինանսների, այլ նաև քաղաքական աջակցության կարիքը՝ հատկապես ռուս-թուրքական հաշտության պարագայում, որը առավել ահագնացնում և նոր շունչ է հաղորդում Հայաստանի սուբյեկտության չեզոքացման և դրա միջոցով նաև հայկական շահերի ոտնահարման ռուս-թուրքական պլաններին: Այս պլանները չեզոքացնելու Հայաստանի հույսը արևմտյան աջակցությունն է:

Իշխանությունները կուրորեն հավանություն տալով ռուսական ծրագրերին, կայսերական նախագծերին՝ իրենք էլ հասկանում են, թե ինչ վտանգներ են պարունակում դրանք՝ թաքուն հույս փայփայելով, որ գոնե Արևմուտքը կօգնի չեզոքացնել, իհարկե՝ առաջին հերթին սեփական շահերից ելնելով: Սակայն Արևմուտքը, իհարկե, այլևս մտադիր չէ բարեգործություն անել Հայաստանի քաղաքական ղեկավարության համար:

Նախընտրական ներկայիս փուլում հարցերը դրված են բավականին կոնկրետ, և հենց սրա արդյունքում է, որ հայրերը նետվել են «որդիներ» փնտրելու, այսպես ասած՝ թաքնվելով նրանց հետևում և դա որպես փոխզիջում փորձելով ներկայացնել արևմտյան պահանջներին ի պատասխան:

Այստեղ, սակայն, բավականին երկիմաստ վիճակ է: Խնդիրն այն է, որ քրեաօլիգարխիայի հայրերի համար ներկայիս շրջանն էստաֆետի փոխանցման շրջանը չէ՝ այն պարզ պատճառով, որ Հայաստանում տեղի է ունենալու իշխանության վերաբաժանման, հետևաբար նաև կապիտալի վերաբաշխման բավականին կոշտ պայքարի գործընթաց, որը կտևի առնվազն մինչև հաջորդ ընտրական ցիկլը:

Ներկայումս Հայաստանը նախագահական կառավարումից խորհրդարանական կառավարում անցման փուլում է, իսկ անցումային փուլերը աչքի են ընկնում իրենց դաժանությամբ: Այս փուլը, սակայն, անցնում է ոչ թե հասարակությունը, այլ ստիպված է անցնել իշխանությունը: Այդ ներքին ահռելի մարտահրավերի պարագայում կան արտաքին պահանջներ, և ըստ էության ստացվում է, որ քրեաօլիգարխիան ստիպված է «առաջնագիծ», բայց արդեն՝ ներիշխանական պայքարի առաջնագիծ նետել սեփական որդիներին:

Սա, իհարկե, ավելի ապահով է, քան հայ-ադրբեջանական սահմանի առաջնագիծը, որտեղ քրեաօլիգարխիան գնում է լուսանկարվելու, իսկ որդիներին այնտեղ անգամ լուսանկարվելու համար չի ուղարկում:

Սակայն, այնուհանդերձ, հայրերը ստիպված են ժամանակից շուտ նշանառության տակ հանել որդիներին, թեև ակնհայտ է, որ նրանց հաշվարկը բոլորովին այլ էր՝ վերցնել բոլոր փամփուշտները, այսպես ասած՝ կատարել բոլոր «կեղտոտ գործերը»՝ որդիներին գոնե մաքուր թուղթ թողնելու համար: Բայց կարծես թե չի ստացվում, համենայնդեպս՝ հնարավոր է, որ չստացվի: Թեև միգուցե նաև այդ տարբերակից խուսափելու համար իշխող համակարգը գնաց Ընտրական օրենսգրքի վերընդունման: Երևի կփորձեն անգամ դոնորների փոխարեն իրենք ֆինանսավորել այդ օրենսգիրքը՝ դա գրավ դարձնելով որդիներին ներիշխանական պայքարի առաջնագծից հեռու պահելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում