Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկուշաբթի Բաղդադի օդանավակայանի հարևանությամբ ընկած տարածքի հրթիռակոծության ժամանակ տուժել է ավելի քան 40 մարդ: Այս մասին հայտարարել է Իրանի ժողովրդի մոջահեդների կազմակերպությունը, որի բազան ենթարկվել է հարձակման:
Իրաքի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ հրթիռներն ընկել են օդանավակայանից հեռու, և ավիափոխադրումները շարունակվում են բացարձակապես նորմալ ռեժիմով:
Իրանի ժողովրդի մոջահեդների կազմակերպությունը իրանական ձախ արմատական կազմակերպություն է, որն ընդդիմանում է Թեհրանի իշխանություններին և Իրանում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն: Նրա անդամները իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ (1980-1988թթ.) աջակցել են Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնին:









































