Անգլիական գրանդերը շարունակում են հզորացնել իրենց կազմերը: Ֆրանսիական «Մարսել»-ի հարձակվող Միշի Բատշուային պաշտոնապես տեղափոխվել է «Չելսի»:
Բելգիացի ֆուտբոլիստը լոնդոնցիների հետ 5-ամյա պայմանագիր է ստորագրել: Հայտնի է դարձել, որ 22-ամյա հարձակվողի համար ազնվականները վճարելու են 40 միլիոն եվրո: Այդ մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Ֆրանսիայի նախորդ առաջնության 36 խաղում Բատշուային դարձել է 17 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստը Բելգիայի ընտրանու կազմում մասնակեցել է «Եվրո 2016»-ին և դարձել մեկ գոլի հեղինակ:









































