Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ն հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է Yahoo Sports-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ Խամեսն արդեն բանակցություններ է վարել փարիզյան ակումբի հետ, որոնք հաջող են անցել: Ռոդրիգեսին հետաքրքրում է ՊՍԺ-ում կարիերան շարունակելու հեռանկարը:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դեմ չէ Խամեսին պահել թիմում, իսկ «Ռեալ»-ը Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերը կվաճառի 80 մլն եվրո առաջարկ ստանալու պարագայում:






































